Մեր շահերի նշաձողը դեռ իջնում է՝ և՛ արտաքին քաղաքականության մեջ, և՛ ներքին, ավելին, վաղուց հատել է 0-ն և շարժվում է դեպի (-) անսահմանություն։
Արտաքին դաշտում այն կնվազի այնքան ժամանակ, քանի դեռ ներքին դաշտը, այդ պրոցեսը կանգնեցնելու փոխարեն, նպաստում է դրան, իշխանություն-ընդդիմություն հարաբերակցությամբ՝ տանում է դեպի բացասական միջակայքեր։
Պետության դեմ տեղի ունեցավ ոճիր, որը մինչ օրս վերածվում է միջանձնային և միջկուսակցական ցածրորակ լեզվակռիվների, ժամավաճառության, էժան շուկայական բազարների, այնքան էժան, որ մեկնաբանելը նույնիսկ ամոթ է թվում:
Հ.Գ. Ճիշտ է ասված.
«Եղիր խելոքին գերի, հիմարին ընկեր մի եղիր»:
Մենք հիմարներին հա’մ ընկեր եղանք, հա’մ գերի դարձանք:
Երկնային պատիժ է սա, սխալների և մեղքերի լճացման արդյունք, գուցե՝ հատուցում, որ Ցեղասպանությունից հետո սկսեցինք «հանգիստ ապրել», Հայկական հարցը փոխանակեցինք հանգիստ կյանքի հետ, բավարարվեցինք «Նեմեսիսով»:
Հիմա էլ, շտկվելու փոխարեն, ավելի ենք ընկղմվում արդեն նոր մեղքի մեջ՝ մոռանալով Արցախն ու դավաճանված զոհերին:
Բարձրյալից երկու բան պիտի խնդրենք՝ ողորմածություն և ուժ:
Էլիզա Առաքելյան